Հայերեն   English   Русский  

Հայաստանում արված Քիմ Քարդաշյանի լուսանկարը՝ Reuters-ի 2019-ի լավագույն լուսանկարների շարքում


  
դիտումներ: 625

Քիմ Քարդաշյանի Հայաստանում նկարված լուսանկարը 2019թ.-ի լավագույն լուսանկարների ցանկում է. այն կազմել է Reuters գործակալությունը։

2019թ.-ի հոկտեմբերին Քիմ Քարդաշյանը Երեւանում էր եւ մասնակցում էր WCIT համաշխարհային համաժողովին։ Լավագույնների շարքում է կադրը, որում հայուհին սելֆի է անում ներկաների հետ։ «Քիմ Քարդաշյանը սելֆի է անում Երեւանում տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT 2019) ընթացքում»,- նշում է գործակալությունը։

Լուսանկարների հեղինակը «Ֆոտոլուր» լրատվական գործակալության լուսանկարիչ Հայկ Բաղդասարյանն է։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: