Հայերեն   English   Русский  

Արմեն Մելիքբեկյանը հերքել է խոսակցությունները Մխիթարյանի` հավաքականում չխաղալու վերաբերյալ


  
դիտումներ: 461

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանը հերքել է ՀՖՖ գործկոմի նախկին անդամ, Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մայր Մարինա Թաշչյանի հայտարարությունը, թե ՀՖՖ-ում խոսակցություններ են եղել հավաքականում Մխիթարյանի չխաղալու վերաբերյալ։


«Իհարկե, ես բացառում եմ, որ որևէ խնդիր կարող է լինել Հենրիխ Մխիթարյանի հետ կապված։ Նա հայկական ֆուտբոլի պարծանքն է, լեգենդար ֆուտբոլիստ, նա»,- նշել է Արմեն Մելիքբեկյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նախկին անդամ, «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մայր Մարինա Թաշչյանը մեկնաբանել էր ՀՖՖ նախագահի ընտրությունը և այդ պաշտոնում ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի ընտրվելը։
«Սա խայտառակ շոու էր, և ոչ թե ընտրություններ: Նախապես ամեն ինչ պայմանավորված էր, արված էր, անելիք արդեն չկար այստեղ: Ընտրությունների ժամանակ արդեն հասկացա, թե ինչ է կատարվում։ Այսպիսի խայտառակ բան ես
Եթե կգտնեն, որ Հենրիխին չպետք է հրավիրեն, թող չհրավիրեն։ Այդպիսի խոսակցություններ եղել են»։
Հիշեցնենք, որ ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն ընտրությունում ստացել է 13 ձայն, մյուս թեկնածու, Վանաձորի «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը՝ 7 ձայն։






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: