Հայերեն   English   Русский  

Հանրապետության հրապարակում վրաերթի ենթարկված 15-ամյա քաղաքացու վիճակը ծանր է


  
դիտումներ: 249

Դեկտեմբերի 23-ին, ժամը 20:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության հրապարակից դեպի Սախարովի հրապարակ ընկած հատվածում տեղի է ունեցել վրաերթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալիկ Ս.-ն «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Հայաստան Կ.-ին (ծնված 2004 թ.), ով հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: