Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել քրեական գործի շրջանակներում
դիտումներ: 482
Վերջինս նաև տեղեկացրեց, որ Ափոյանն այս պահին գտնվում է ոստիկանությունում, սակայն նշեց, որ գործի հետ կապված այլ մանրամասներ հայտնել չի կարող:
ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչու են բերման ենթարկել ՈՒԽ նախագահին:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների տնօրեն Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իշխանությունները ապօրինի բերման ենթարկեցին ԵՊՀ ՈՒԽ նախագահին։
Ըստ որոշ տեղեկությունների՝ ոստիկաններն անցած շաբաթ իրավաբանության ֆակուլտետում հնչած կրակոցների դեպքով են բերման ենթարկել Դավիթ Ափոյանին։