Հայերեն   English   Русский  

Ով համարձակվում է որևէ թթու խոսք ասել Հենրիխ Մխիթարյանի ու նրա մոր` Մարինա Թաշչյանի հասցեին, տականք է


Սամվել Ֆարմանյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 477

Ֆուտբոլը (սպորտն ընդհանրապես), պիտի ժողովրդին միավորի, ինչպես պատերազմն է միավորում, ինչպես ժողովրդի անցյալը`

պատմությունն է միավորում, ինչպես անցյալի հերոսներն են միավորում: Ֆուտբոլը, սպորտը մարդկանց ազգային զգացմունքներն արտահայտող 21-րդ դարում «ողջ մնացած» ամենաառաջնային ու քիչ հարթակներից մեկն է: Այն, ինչ տեսնում ենք վերջին շրջանում, բնավ չի խոսում, որ էդ գիտակցությունը մեզանում առկա է:

Նիկոլի իշխանությունն անում է ճիշտ հակառակը` հետևողականորեն բաժանում ու ջլատում է այն ամենը, ինչը կարող է անգամ տեսականորեն հայ ժողովրդին համախմբելու պոտենցիալ ունենալ: Սա ազգային դավաճանություն է: Գիտակցված, թե` ոչ, էական չէ: Սա ազգային դավաճանություն է:

Բայց էս ամեն ինչից զատ. նա, ով համարձակվում է որևէ թթու խոսք ասել/գրել մեր ժողովրդի լավագույն դեսպան, մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ու նրա մոր` Մարինա Թաշչյանի հասցեին, տականք է, ազգություն չունեցող տականք: Հիշողությունից, ազգային ինքնագիտակցությունից ու ազգային արժանապատվությունից զուրկ մանկուրտ... երևի, ուղղակի, երկոտանի:

Հ.Գ. Ներողություն եմ խնդրում ինձ ոչ բնորոշ բառամթերք օգտագործելու համար: Կարծում եմ` այս դեպքում այն լիովին հասկանալի է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: