Մարդու մի տեսակ էլ կա, որ սրանց ու նրանց քծնելով, տուն պահելով, առնետի պես Երկրի սյուներն են կռծում
Դավիթ Վանյան,ֆբ գրառում
այդ գործընթացներին նրանց մասնակցության մասին, էշ չեն, չէ։ Էշը մեղք է, այ մարդ, չվիրավորենք խեղճին։ Սրանք հիշողություն չունեն, որ Հայաստանը գրեթե խեղդվել, վերջացել էր։ Որ ազատ աղբյուր չկար, քեֆ անեինք։ Որ, ուր գնում էիր, նրանք էին։ Սրանք չեն հասկանում, որ Արցախյան պատերազմի հիմնական նշանակությունը Հայաստանի մաքրվելն էր նաև։
Այ, ոչխարներ չասեմ, չէ, ոչխարները մեղք են․ Ուրեմն՝ արյուն ենք թափել, որ ադրբեջանցու համայնք բերե՞ք։ Ինձ թվում է, սրանք Այբբենարանը աղբարկղ են նետում, լեզու և պատմություն են արգելում, որ մեր նմանաները, կարմիր լաթի կտոր տեսած պատվախնդիր ցլի նման գնանք կատաղի ինքնաոչնչացման, իսկ իրենք այդ ընթացքում թուրքի համայնք բերե՞ն Արցախ։ Ուրեմն, թուրքը պատերազմ սկսի, Սումգաիթ ու Բաքու կազմակերպի, 2016-ին հարձակվի ու նոր պատերազմ փորձի հրահրել, մենք նրանց, առնվազն երեքհարյուրի հասնող համայնքին հարյուր հիսուն հազարանոց Արցախում տեղ տա՞նք։ Դուք ապու՞շ եք։
Չէ։ Շատ բարդ վիճակ է։ Մի նոր սերունդ է մեծացել, որի մի ստվար մասը քաղքենի է ու անհայրենիք։ Ու սրանց համար՝ այս նոր տեսակի պաշտոնյաները կիսաստվածներ են։ Ես ազնվությամբ եմ ասում, ես չգիտեի, որ իշխանությունն անընդհատ դեգրադացիա է ապրելու, որ նորին տեսնելով, հին հիմարներին երնեկ ենք տալու։ Չնայած, ոչ նրանք էին մի բանի պիտանի, ոչ սրանք։
Մարդու մի տեսակ էլ կա, որ սրանց ու նրանց քծնելով, տուն պահելով, առնետի պես Երկրի սյուներն են կռծում։ Սրանք պաշտոնյա չեն, չեն էլ լինելու։ Ուղղակի, կռծողներ են։
Չէ, այսպես որ գնա,(այդ սյուները կռծելու պատճառով) ետդարձի կամուրջ չի մնալու։ Հարկավոր է դուրս գալ իրական քաղաքական պայքարի։