Այսօր արևմտյան քրիստոնյաները նշում են Քրիստոսի Ծնունդը
Քրիստոնյաների կողմից Սուրբ Ծնունդը նշելու առաջին վկայությունները վերաբերում են 4-րդ դարին: Հիսուս Քրիստոսի ծննդյան իրական ամսաթիվը վիճելի հարց է եւ ոչ միանշանակ է լուծվել: Հնարավոր է, որ դեկտեմբերի 25-ի ընտրությունը կապված է այս օրվան համընկնող հեթանոսական «Անպարտելի Արեգակի ծննդյան» տոնի հետ, որը Հռոմում քրիստոնեության ընդունումից հետո նոր բովանդակություն է ստացել:
Ժամանակակից հիպոթեզներից մեկի համաձայն՝ ամսաթիվն ընտրվել է քրիստոնյաների կողմից Աստծու մարմնավորման եւ Զատկի տոների պատճառով: Համապատասխանաբար, այդ օրվան ավելացել էր 9 ամիս (մարտի 25), և Սուրբ Ծնունդը նշվում էր ձմեռային արեւադարձի օրը:
Սուրբծննդյան տոնի բնութագրական տարր է համարվում տներում զարդարված եղեւնու տեղադրումը: Այս հեթանոսական ավանդույթը ծնվել է գերմանական ժողովուրդների մոտ, որոնց ծիսակարգերում եղեւնին կյանքի եւ պտղաբերության խորհրդանիշն էր: Կենտրոնական եւ Հյուսիսային Եվրոպայի ժողովուրդների շրջանում քրիստոնեության տարածմանը զուգահեռ բազմագույն գնդերով զարդարված եղեւնին նոր խորհրդանշականություն է ստանում. այն սկսել են տներում տեղադրել դեկտեմբերի 24-ին՝ որպես առատ պտուղներով դրախտային ծառի խորհրդանիշ: