Հայերեն   English   Русский  

Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու կապակցությամբ


  
դիտումներ: 383

ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ԵՊՀ-ից երեկ բերման ենթարկելու կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն՝ պարզելու արդյոք ոստիկանության գործողությունները օրինաչափ են եղել, թե ոչ:

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 24-ին, ԵՊՀ իր աշխատասենյակից բերման էր ենթարկվել ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը, ով ոստիկանության բաժանմունքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իրեն ապօրինի են բերման ենթարկել, ու նախքան բերման ենթարկելը իրեն չեն ծանուցել ու չեն հրավիրել ոստիկանություն:

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն էլ Անկախի հետ զրույցում ասաց, որ Ափոյանին բերման են ենթարկել կոնկրետ քրեական գործի շրջանակներում:

Նշենք, որ գործը կապված է օրեր առաջ ԵՊՀ տարածքում հնչած կրակոցների հետ, սակայն ՈւԽ նախագահը պնդում է, որ ինքն այդ միջադեպի ժամանակ գտնվել է այլ վայրում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: