Կոմանդոսը նույնպես կլքի Հանրային խորհուրդը
դիտումներ: 3432
Նա այդ մասին առաջիկայում պաշտոնապես կտեղեկացնի ՀՀ վարչապետին:
Հիշեցնենք, որ Արցախի հերոսը վարչապետի առաջարկով և կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի անդամ էր նշանակվել 2018 թ. սեպտեմբերի 6-ին:
Մեզ նաև հայտնի դարձավ, որ ՀԽ աշխատակազմը Հանրային խորհրդի մի շարք հանձնաժողովների անդամներից ստացել է մոտ երկու տասնյակ դիմումներ հանձնաժողովներում անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ: Շատերն էլ բանավոր են հայտնել հանձնաժողովներից դուրս գալու մտադրության մասին, բայց առայժմ դիմում չեն ներկայացրել:
Նշենք, որ վաղը Հանրային խորհրդում տեղի է ունենու առաջին նիստը, որը վարելու է խորհրդի նորանշանակ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: