Հայերեն   English   Русский  

Թուրքիան ադրբեջանցիների ամենաշատ նախընտրելի զբոսաշրջային ուղղությունն է


  
դիտումներ: 1958

Թուրքիան Ադրբեջանի բնակիչների շրջանում զբոսաշրջության նպատակով ամենաշատ նախընտրելի երկիրն է։ Ադրբեջանցիների համար երկրորդ տեղում Ռուսաստանն է, երրորդում՝ Արաբական Միացյալ Էմիրությունները։

Թուրքիայի հյուրանոցատերերի միությունը (TÜROB) տեղեկացրել է, որ ամեն տարի Ադրբեջանից միջինում 800․000 տուրիստ է մեկնում Թուրքիա։ Միության կանխատեսումների համաձայն՝ այդ ցուցանիշն առաջիկայում կարող է հասնել 1․5 միլիոնի։ <

Միևնույն ժամանակ արձանագրվել է, որ Թուրքիայից Ադրբեջան մեկնող զբոսաշրջիկների թիվը տարեկան միջինում կազմում է 300․000։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: