Հայերեն   English   Русский  

ՃՏՊ Վանաձոր քաղաքում. կան տուժածներ


  
դիտումներ: 389

Դեկտեմբերի 25-ին, ժամը 08։02-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աղայան փողոցի թիվ 23 հասցեի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վլադիմիր Պ., ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորը՝ Արեն Ա.-ն (ծնված 1998 թ.), քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վանաձորի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: