«Փյունիկի» մամուլի ծառայության հաղորդմամբ հարձակվող Էդգար Մանուչարյանը հեռացել է «Փյունիկից»։
Ֆուտբոլիստի հետ խզվել է պայմանագիրը։ Մանուչարյանը «Փյունիկ» էր վերադարձել այս տարի և անցկացրած 4 պաշտոնական խաղերում դարձել է մեկ գոլի հեղինակ։
Մանուչարյանը «Փյունիկի» սան է և և երկար տարիներ հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում։