Մեքսիկայում արթնացել է Պոպոկատեպել հրաբուխը
«Սկսած 04.21 –ից (մեր ժամանակով 13.21) մոխրի և հրաբխային գազերի արտանետումներ են նկատվել մինչև մեկ կմ բարձրությամբ, որոնք ցրվում են հարավ-արևելքի կողմը, նաև՝ 900 մ շառավղով շիկացած բեկորներ»,- ասվում է Քաղաքացիական պաշտպանության ծառայության ազգային համակարգողի հայտարարությունում:
Միջադեպի կապակցությամբ հայտարարվել է տագնապի «դեղին մակարդակի» երկրորդ շրջափուլը, որը տարհանում կամ հրաբխի շրջանում աշխատանքային գործունեության կասեցում չի ենթադրում:
Պոպոկատեպել թարգմանաբար ացտեկների լեզվից նշանակում է «ծխացող սար», այն գտնվում է Մեխիկոյից 50 կմ հեռավորության վրա, ծովի մակերույթից 5,4 հազար մետր բարձրության վրա, երկրի մեծությամբ երկրորդ և ամենաակտիվ հրաբուխն է և խորհրդանիշներից մեկը: