Հայերեն   English   Русский  

ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին


  
դիտումներ: 373

Գալիք տոների կապակցությամբ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնական կայքը։

«Ռուսաստանում բարձր են գնահատում Ձեր ավանդը մեր երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում», - նշված է ուղերձում։

Շնորհավորելով Նախագահ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ՝ Վլադիմիր Պուտինը նրան ամուր առողջություն, տոկունություն և լավատեսություն է մաղթել։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: