Հայերեն   English   Русский  

Հրայր Թովմասյանի սանիկին նոր մեղադրանք է առաջադրվել


  
դիտումներ: 338

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին, նոր մեղադրանք է առաջադրվել։

«Մեզ մոտ քննվող քրեական գործով Նարեկ Փանոսյանի մեղադրանքը փոփոխվել է, եւ նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)»,– Անկախին հայտնեցին ՀՔԾ–ից։

Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանը նոյեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանի (դատավոր՝ Ս. Մարաբյան) որոշմամբ կալանավորումից ազատ է արձակվել՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: