Հայերեն   English   Русский  

Մակրոնը չի շնորհավորել երկրի բնակիչներին Սուրբ Ծնունդի առթիվ


  
դիտումներ: 1034

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի շնորհավորել երկրի բնակիչներին Սուրբ Ծնունդի առթիվ, հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով The Huffington Post-ին:

«Ես սպասում էի, բայց մեր նախագահը ուրախ Ծնունդ չմաղթեց իր ժողովրդին: Նոր աշխարհը դառնացնում է»,- գրել է թվիթերում Եվրախորհրդարանի անդամ Նադին Մորանոն:

Ֆրանսիայում ուրիշ քաղաքական գործիչներ նույնպես տարակուսանք են հայտնել, օրինակ՝ «Ազգային միասնություն» կուսակցության փոխնախագահ Ջորդան Բարդելլան:

«Դեկտեմբերի 26-ն է, իսկ Էմանուել Մակրոնը չբարեհաճեց ուրախ Ծնունդ մաղթել ֆրանսիացիներին: Դա ապշեցնում է ինձ, դա վիրավորում է ինձ, և կարծում եմ, որ ես միակը չեմ»,- գրել է Ջորդան Բարդելլան թվիթերում:

Փարիզի Ելիսեյան պալատում դեռ չեն մեկնաբանել պետության ղեկավարի շնորհավորանքի բացակայությունը:

Հիշեցնենք, որ 2018 թ. Էմանուել Մակրոնը գրել էր սոցիալական ցանցերում. «Բրիջիտը միանում է ինձ ձեզնից յուրաքանչյուրին ուրախ Ծնունդ մաղթելու համար»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: