Հայերեն   English   Русский  

ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է


  
դիտումներ: 566

ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցում է ինքնաթիռների դիմավորման արարողությանը:

«Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում վարչապետը ցուցադրեց ինքնաթիռների վայրէջքը, որին նախորդեց ինքնաթիռների ցուցադրական թռիչքը:

Տեսանյութում երևում է, որ Գյումրիում վայրէջք է կատարում 4 ինքնաթիռ, սակայն ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարը հայտնել էր, որ ՀՀ-ն պատրաստվում է ձեռք բերել 1 էսկադրիլիա (12) ՍՈւ 30 ՍՄ ինքնաթիռ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՍՈՒ-30 ՍՄ ինքնաթիռների ձեռքբերումը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման տեսանկյունից: «Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, որովհետև ժամանում է մեր այս տարվա գլխավոր ձեռքբերումը համարվող ՍՈՒ-30 ՍՄ մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը, որոնց ձեռքբերման մտադրության մասին նախորդ տարի էինք հայտնել: Եվ այս ձեռքբերումը շրջադարձային նշանակություն ունի ՀՀ անվտանգության, մեր ժողովրդի անվտանգության ապահովման գործում»,- ասաց վարչապետը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: