Հայերեն   English   Русский  

Ուրեմն, սկսել ես հասկանալ. Ավետիք Իշխանյան


  
դիտումներ: 1673

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«2018թ․ ապրիլ-մայիսյան «ոչ բռնի, թավշյա(՞), ոչ վենդետային (՞) հեղափոխության» ողջ ընթացքում և դրանից հետո բավական երկար ժամանակ, իմ վաղեմի բարեկամներից մեկը, հավանաբար հեղափոխության ամենանվիրյալներից էր։ Նրա դեմքը երջանկությունից փայլում էր և որևէ քննադատություն, էլ չեմ ասում թթու խոսք հեղափոխության հասցեին, ոչ միայն չէր ընդունում, այլև թունդ հակադարձում էր, կրծքով պաշտպանելով հեղափոխությունն ու հեղափոխականներին։

Երկարատև ընդմիջումից հետո, այսօր նրան փողոցում պատահաբար հանդիպեցի։ Ողջագուրվելուց հետո իրավիճակի մասին մի քանի խոսք փոխանակեցինք։ Նշեմ, որ հիմնականում ինքն էր խոսում՝ պարգևավճարներ, գաղտնի աշխատավարձեր, արտոնություններ, ծառայողական մեքենաներ,ճամփորդություններ, թիկնապահներ, առանձնատներ, նորոգումներ, հիմնադրամներ և այլն։ Ես ժպտում էի։ Հրաժեշտին՝ նա այլայլված դեմքով ասաց․

-Արդեն չեմ հասկանում, թե ինչ է կատարվում․․․

Արձագանքեցի․

-Ուրեմն, սկսել ես հասկանալ․․․»





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: