Հայերեն   English   Русский  

2019-ի մարզական ամփոփում


  
դիտումներ: 1893

2019-ը շուտով պատմություն կդառնա: Ավանդույթի համաձայն՝ Անկախը ներկայացնում է մարզական անցուդարձի առանցքային դրվագները և անցնող մրցաշրջանում հայկական սպորտի ամենանշանակալի ձեռքբերումները:

2019 թվականի մրցաշրջանը մեզ համար հիմնականում առանձնացավ հաղթանակի էջերով:

Եվրոպական խաղեր

Հունիսին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած երկրորդ Եվրոպական խաղերում Հայաստանը մասնակցեց 37 մարզիկով՝ 9 մարզաձևերում և 5 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալ՝ գրավելով 11-րդ տեղը:

Եվրոպական խաղերի չեմպիոն դարձան սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն (49 կգ) ու Հովհաննես Բաչկովը (64 կգ) և մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (հենացատկ):

Եվրոպական խաղեր 2019

Արծաթե մեդալի արժանացան սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) , մարմնամարզիկ Վահագն Դավթյանը (օղակներ):

Սամբիստ Արսեն Ղազարյանը (74 կգ) և բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանն (60 կգ) ու Գոռ Ներսեսյանն (81 կգ) նվաճեցին բրոնզե մեդալ:

Հայկական բռնցքամարտում Ֆեդերացիա-ԿԳՄՍ-Ազգային Օլիմպիական կոմիտե կոնֆլիկտները նոր թափ ստացան հատկապես Եվրոպական խաղերից առաջ:

Եվրոպական խաղերից առաջ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները հայտարարեցին, որ կհրաժարվեն մասնակցել մրցաշարին, եթե Օլիմպիական կոմիտեն շարունակի միջամտել թիմի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի աշխատանքին: ՀԱՕԿ-ը փոխարենն առաջարկեց ստեղծել բռնցքամարտի 1 ընդհանուր թիմ, որում ընդգրկվեցին 2 ֆեդերացիայի մարզիկները:

Ուսանողական խաղեր

Արթուր Ավետիսյան 2019

Իտալիայի Նեապոլ քաղաքում կայացած 30-րդ Ուսանողական խաղերում

մեր հավաքականը 57 երկրների պայքարում զբաղեցրեց 35-րդ հորիզոնականը: Հայ մարզիկները նվաճեցին 2 մեդալ՝ չեմպիոն դարձավ մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, իսկ բրոնզե մեդալակիր՝թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանը (68 կգ): Հայաստանը Իտալիայում ներկայացրին 14 մարզիկներ՝ 7 մարզաձևում:

Մեդալներն, ավանդույթի համաձայն, բազմաթիվ են ծանրամարտում

Միջազգային հարթակներում բոլոր տարիքային խմբերի առաջնություններում ծանրամարտիկները մեդալաբեր ելույթներ ունեցան:

Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում երկամարտի 5 մեդալով (2 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե) Հայաստանի հավաքականը երրորդ տեղը գրավեց թիմային հաշվարկում: Հայաստանի թիմը պոկում, հրում վարժություններում և երկամարտում նվաճեց 15 մեդալ՝ 5-ական ոսկե, արծաթե և բրոնզե:

Ծանրամարտ 2019

Աշխարհամասի ուժեղագույնի տիտղոսը նվաճեցին Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Հակոբ Մկրտչյանը (89 կգ),Սամվել Գասպարյանը (102 կգ) դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ) և Ռուբեն Ալեքսանյանն (+109 կգ) արժանացան բրոնզե մեդալի:

Իսկ ահա սեպտեմբերի Թաիլանդում կայացած աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը՝ երկամարտի 4 մեդալ՝ 2 ոսկե, մեկ արծաթե ու մեկ բրոնզե գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն երկամարտում 5 ոսկե մեդալ նվաճած Չինաստանին:

Հակոբ Մկրտչյանը (89 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) հռչակվեցին աշխարհի չեմպիոն, Գոռ Մինասյանը (+109 կգ) դարձավ աշխարհի փոխչեմպիոն, իսկ Ռուբեն Ալեքսանյանն (+109 կգ) արժանացաբ բրոնզե մեդալի:

Ծանրորդները հաջող հանդես եկան նաև հոկտեմբերին Բուխարեստում կայացած մինչեւ 20 ու 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ԵԱ-ում՝ թիմային պայքարում 11 մեդալով 1-ին տեղը զբաղեցնելով:

Ծանրամարտի հավաքականի մարզիչ Փաշիկ Ակավեևդյանը տարեվերջին հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը 2020 թվականի հունվարին կարող է ստանալ օլիմպիական ոսկե մեդալը. «Միջազգային ֆեդերացիան արդեն իսկ շնորհավորել է մեզ Սիմոն Մարտիրոսյանի ոսկե մեդալի համար, քանի որ 2016 խաղերի չեմպիոն Ռուսլան Նուրուդինովի` դեռևս 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ թեստերը դրական են եղել:

Ըմբշամարտ. ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ-ում երկար սպասված ոսկե մեդալ, հունահռոմեականում՝ մարզչական փոփոխություն

Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի համար տարին բազմաբովանդակ իրադարձություններով ընթացավ:

Ապրիլին Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում թիմը 2 բրոնզե մեդալ նվաճեց՝ մրցանակակիրներ դարձան Կարեն Ասլանյանը (67 կգ) ու Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ) :

Խաղերից 2 ամիս անց պարզվեց, որ ըմբշամարտի հավաքականում խնդիրներ ու անհամաձայնություն կան մարզիկների ու գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի միջև: Մինսկում կայացած հավաքի ժամանակ ըմբիշներն առանց նրա էին: Օգոստոսին Ջուլֆալակյանը մամուլի ասուլիս հրավիրեց, որի ժամանակ էլ հայտարարեց իր հրաժարականի մասին: 20 տարի թիմը գլխավորելուց ու մեծ նվաճումների հասնելուց հետո նա թողեց պաշտոնը:

Արսեն Հարությունյան 2019

Հավաքականի մարզիչ նշանակվեց Էդուարդ Սահակյանը: Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը Լևոն Ջուլֆալակյանը հոկտեմբերին ստանձնեց Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինի ղեկավարի պաշտոնը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու մեդալով ավարտեց ելույթն սեպտեմբերին Ղազախստանում կայացած աշխարհի առաջնությունում: Սլավիկ Գալստյանը (63 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) նվաճեց արծաթե մեդալ: Արթուր Ալեքսանյանը Ղազախստանում 4-րդ ոսկու համար պայքարեց: Դժվար գոտեմարտերով ու հաղթանակներով հասավ եզրափակիչ, որտեղ պետք է մրցեր ռուս Մուսա Եվլոևի հետ: Սակայն Ալեքսանյանը հրաժարվեց եզրափակչից կղոսկրի վնասվածքի պատճառով ու արծաթե մեդալի արժանացավ ՝ ապահովելով նաև Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Սլավիկ Գալստյանը մեծահասակների իր առաջին մեդալին արժանացավ լարված պայքարում ու միակ պարտությունը կրեց Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանից:

Կարապետ Չալյանին ուժերը չբավականացրին պատվոհարթակ բարձրանալու համար: Նա 3-րդ տեղի համար գոտեմարտ անցկացրեց ու պարտություն կրեց, բայց Հայաստանին 2-րդ Օլիմպիական ուղեգիրը բերեց: Այդ քաշային կարգում խաղերի մասնակիցը հայտնի կդառնա ավելի ուշ:Ուղեգրերի քանակն ըմբիշները կկարողանան ավելացնել 2020-ի վարկանշային մրցաշարերում:

Ազատ ոճի ըմբշամարտում նշանակալի ու սպասված հաջողությունը գրանցեց, Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաչեց 19-ամյա Արսեն Հարությունյանը, սակայն դրանից հետո ազատ ոճի ըմբշամարտում նշանակալի նվաճումներ չեղան ոչ Եվրոպական խաղերում, ոչ էլ աշխարհի առաջնությունում:

Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի վկայությամբ թիմում սերնդափոխություն է. երիտասարդ մարզիկները դեռ իրենց լիովին դրսևորել չեն կարողանում, ավելի մեծերի մոտ էլ ոչինչ չի ստացվում:

Հուսանք, որ 2020-ի վարկանիշային մրցաշարերում ազատ ոճայիններին կհաջողվի օլիմպիական ուրղեգիր նվաճել:

Բռնցքամարտ.

Հայկական բռնցքամարտում Ֆեդերացիա-ԿԳՄՍ-Ազգային Օլիմպիական կոմիտե կոնֆլիկտները նոր թափ ստացան հատկապես Եվրոպական խաղերից առաջ:

Եվրոպական խաղերից առաջ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները հայտարարեցին, որ կհրաժարվեն մասնակցել մրցաշարին, եթե Օլիմպիական կոմիտեն շարունակի միջամտել թիմի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի աշխատանքին: ՀԱՕԿ-ը փոխարենն առաջարկեց ստեղծել բռնցքամարտի 1 ընդհանուր թիմ, որում ընդգրկվեցին 2 ֆեդերացիայի մարզիկները: Հովհաննես Բաչկովն ու Արթուր Հովհաննիսյանը փայլեցին՝ նվաճելով Եվրոպական խաղերի ոսկին:

Եկատերինբուրգում կայացած աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Բաչկովը մրցեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դևիս Քեյշոունի հետ և զիջեց 1:4 հաշվով: Գյումրեցի մարզիկը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային չէր Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի համար:

Մարմնամարզություն. Արթուր Դավթյանն օլիմպիական ուղեգիր նվաճեց

Վահագն Դավթյան 2019

Լեհաստանում կայացած Եվրոպայի առաջնության օղակների վարժությունում 14,933 միավորով բրոնզե մեդալակիր դարձավ Վահագն Դավթյանը:

Աշխարհի առաջնությունում ուղեգիր ապահովեց ու իր 3-րդ խաղերին (Լոնդոն ու Ռիո) կմեկնի Արթուր Դավթյանը: Մարմնամարզիկը դարձել էր նաև Եվրոպական խաղերի չեմպիոն:

Իրեն այս տարի լավ դրսևորեց ու մեդալներ նվաճեց Արթուր Ավետիսյանը: Երիտասարդ մարզիկն ուսանողական խաղերում հաղթեց, Բանակային խաղերում 3-րդն էր ու Հայաստանի միակ մեդալն ապահովեց Չինաստանում: Մեծահասակների առաջին մեդալն էլ Ավետիսյանը նվաճեց Գերմանիայում կայացած վարկանշային աշխարհի գավաթի խաղարկությունում՝ դառնալով բրոնզե մեդալակիր:

Ֆուտբոլ. Վանեցյանին փոխարինեց Մելիքբեկյանը

Հայկական ֆուտբոլում իրադարձությունների պակաս չնկատվեց. Հավաքականներն անհաջող հանես եկան, առաջնության մասնակից ակումբների թիվն ավելացավ, Երևանում կայացավ ԵՎՐՈ-2019-ը, ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց. որից հետո նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը, մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին փոխարինեց Աբրահամ Խաշմանյանը, որի գլխավորությամբ Հայաստանը պաըմության մեջ կրեց ամենախոշոր հաշվով պարտությունն Իտալիայից՝ 9:1, 2 խաղում հասցրեց սրել հարաբերությւոնները խաղացողների հետ, «Արարատ-Արմենիյին» էլ մեկ քայլ բաժանեց Եվրոպայի Լիգայի խմբային փուլ անցնելուց:

Հայաստանի հավաքական 2019

Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարին չափազանց անհաջող մասնակցեց 10 խաղ՝ 3 հաղթանակ, 6 պարտություն և 1 ոչ-ոքի գրանցելով J խմբում 5-րդ տեղում ելույթն ավարտած հավաքականն ընդամենը 10 միավոր վաստակեց:

Ֆուտբոլային ամենավառ իրադարձությունը Երևանում կայացած Մ-19 տարեկանների Եվրոպայի առաջնությունն էր: 8 հավաքականների թվում էր նաև մրցաշարի կազմակերպիչ Հայաստանի հավաքականը, սակայն իրենց հասակակիցների հետ հավասար պայքար ծավալել չստացվեց: Մրցաշարի հաղթող դարձավ Իսպանիայի հավաքականը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս տարի ամուսնացավ Էլիզաբեթ Վարդանյանի հետ ու փոխեց ակումբը: Իտալիայում հարսանիք անելուց մի քանի ամիս անց ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվեց «Արսենալից» «Ռոմա»:

2019-ին մեծ կորուստ ունեցավ Հայաստանի հավաքականը: Մարկոս Պիզելին հայտարարեց ազգային թիմից հեռանալու մասին: 35-ամյա ֆուտբոլիստը հավաքականում հանդես էր գալիս 2008 թվականից:

Շախմատ

Վրաստանում կայացած Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց ու տղամարդկանց ընտրանիները մրցանակային եռյակում տեղ չգտան:

Լևոն Արոնյան 2019

Մեր շախմատիստները միանգամից 2 մեդալ նվաճեցին արագ ու կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնություններում: Գաբրիել Սարգսյանը հաղթող դարձավ արագում, իսկ Զավեն Անդրիասյանը կայծակում՝ արծաթե մեդալակիր:

Լևոն Արոնյանը լավագույնն էր Սենթ Լուիսի ու Բուխարեստի արագ ու կայծակնային շախմատի Grand Chess Tour-ում: Արոնյանը տարվա ընթացքում կայացած բոլոր փուլերի արդյունքներով եզրափակիչ անցած 4 շախմատիստներից էր ու գրավեց 4-րդ տեղը: Նրան հաջողվեց նաև վերադառնալ ՖԻԴԵ-ի լավագույն տասնյակ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Մայիսին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դադարեցրեց առանձին գործունեությունն ու միացավ կրթության, գիտության ու մշակույթի նախարարությանը: Միավորված նախարարությունների՝ ԿԳՄՍ-ի ղեկավար նշանակվեց Արայիկ Հարությունյանը:

մարզիկներ 2019

2019 թվականի 10 լավագույն մարզիկները

Հայաստանի 2019 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկների» անունները հայտնի դարձան

տարեվերջին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված քվերակության արդյունքում:

Լավագույն տասնյակում ընդգրկվեցին՝ Արթուր Ավետիսյան, Հովհաննես Բաչկով, Սլավիկ Գալստյան, Արթուր Ալեքսանյան, Ռուբեն Ալեքսանյան, Տիգրան Կիրակոսյան, Արսեն Հարությունյան, Հակոբ Մկրտչյան, Գոռ Մինասյան, Սիմոն Մարտիրոսյան : 2020 թվականի հունվարին տեղի կունենա մարզիկների մեծա





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: