Խնջույքի ժամանակ հրագործական պայթուցիչը պայթել է 41-ամյա քաղաքացու ձեռքերում
Լրատվամիջոցի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հայտնեց, որ նշված տարածքում մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ դեպք կա արձանագրված, բայց ոչ հրազենային: «Դեկտեմբերի 30-ին ժամը 22.55-ին Կապանի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել ոստիկանության բաժին, որ «աջ դաստակի պատռած պայթունային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1978թ. ծնված Կապանի մի բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ բուժօգնության դիմած տղամարդը նշված վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 22-ի սահմաններում, Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի բնակարանում խնջույքի ժամանակ պատշգամբից հրավառության համար նախատեսված հրագործական պայթուցիչի օգտագործման ընթացքում ճայթիչը ձեռքում պայթելու հետեւանքով»,- ասաց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: