Դնել նպատակ, որ գիտությունը զարգանա այնպես, որ ինքնաբերաբար լինեն նոբելյան տասնյակ մրցանակակրի թեկնածուներ
Սարհատ Պետրոսյան,ՖԲ գրառում
Իհարկե մարդ, որ մտածում ա իր արդյունավետ/հասուն/աշխատունակ շրջանի համար առավելագույնը մի 5-6 անգամ ա կարող նման բան իրեն թույլ տալ, մարմնով դող ա անցնում, սակայն անսալով այդ վախին փորձեմ ավելի շատ տասնամյակի մասին խոսել։
- Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի փրկությումբ, փոխվեց շատերիս կյանքի ապագա ընթացքն ու վստահություն ձեռք բերեցինք, որ մենք մի օր հասնելու ենք մեր երազած երկրին նախ և առաջ քաղաքացիականության գիտակցությամբ,
- Կազմեցի ընտանիք իմ սիրելիի հետ, որով էլ ավելի կապվեցի իմ երկրին ու քաղաքին, իսկ մեր երկու աղջիկները մեր կյանքը լցրեցին այնպիսի էներգիայով, որ մինչ այդ եղած ձեռքբերումներն ու բոլոր ապագա փոքրիկ դժվարություններն անգամ դարձան երկրորդական,
- urbanlab.am քաղաքային հետազոտական լաբորատորիայի հիմնադրմամբ հաջողվեց իր բնույթով նույնիսկ տարածաշրջանում առանձնահատուկ կազմակերպություն ստեղծել ու ճանաչելի հեղինակություն ձեռք բերել շատ կարճ ժամանակահատվածում՝ ապահովելով երազանքի երկիր ունենալու պրոֆեսիոնալ ու ինստիտուցիոնալ բաղադրիչը,
- Վստահվեց համադրել Հայաստանի տաղավարը Վենետիկի ճարտարապետական բիենալեում, ինչպես նաև հրատարակել առաջին գիրքը հայկական 20-րդ դարի քաղաքաշինության ու ճարտարապետության մասին համաշխարհային ճանաչում ունեցող հրատարակչի կողմից,
- Ականատես լինել ժողովորդի կողմից իրականացված հեղափոխությանը ու մեկ անգամ ևս ու մեկընդմիշտ ֆիքսել, որ մենք սովորական երկիր/ժողովուրդ չենք, այլ հարատևող համաշխարհային ազգ ենք, ու մեր անցած ճանապարհն իզուր չէր,
- Բախտ ունենալ մաս կազմել իշխանափոխությանը հաջորդած կառավարությանը և փորձել իրացնել իմ մասնագիտական փորձի հիման վրա ձեռք բերված հմտությունները։ Ճիշտ է այս պահին գտնում եմ, որ այն կարող էր էլ ավելի արդյունավետ լինել մեր ժողովրդինխ համար ու բերեր իրական հեղափոխություն գոնե մեր բնագավառում, բայց ինչպես ասում են #ՈչինչՄյուսԱնգամ, վստահ եմ կլինեն(ք) ավելի խելամիտ... դեռ ամեն ինչ առջևում է։
Բայց և այնպես կարծում եմ, որ առաջիկա տասը տարիների ընթացքում մենք լոզունգներից ու կենացներից զատ պետք է.
- Արդիականացնենք մեր երկիրը նախևառաջ արդիականացնելով մեր հանրային կառավարումն ու ինստիտուտները՝ դարձնելով դրանք ներառական և արդյունավետ,
- Ժողովրդի մտածողության վրա ամեն ինչ բարդելու փոխարեն փորձենք վերափոխել հենց այդ մտածողությունը մեր անհատական օրինակով ու գործով,
- Տիրապետենք մեր երկրի յուրաքանչյուր սանտիմետրին ու ունենաք այդ նույն սանտիմետրի ու առհասարակ երկրի ողջ տարածքի զարգացման ինտեգրված ու բազմագիտակարգ տեսլական,
- Վերագտնենք մեր դերը աշխարհում ոչ թե տարօրինակ նպատակակետեր դնելով մեր առջև այլ անել հնարավոր ամենն այդ նպատակին հասնելու համար, օրինակ ոչ թե նպատակ դնենք ունենալ մեկ նոբելյան մրցանակակիր առաջիկա տաս տարիներին, այլ դնել նպատակ, որ գիտությունը զարգանա այնպես, որ ինքնաբերաբար լինեն նոբելյան տասնյակ մրցանակակրի թեկնածուներ, իսկ բուն մրցանակը լինի երկրորդական:
Հաջորդ տասնամյակը պետք ա լինի ամենա-ամենան…