ՈՐՔԱՆ էլ փոքրացել ու հեռացել են մեր սահմանները ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՑ, մենք ԱՅՍ ՄԵԾ ԽԱՂԻ ՄԵՋ անմասն մնալ չենք կարող, ավելի ճիշտ, չեն թողնի...
Սպարտակ Ղարաբաղցյան,ՖԲ գրառում
ՈՒղիղ եթերով ցուցադրվում էին ամերիկյան զորամիավորումների հաղթական երթն ու իրաքցիների ոգևորությունը... Տապալվում էին ,,բռնակալ ՍԱԴԱՄԻ,, արձանները, ինքը, ՍԱԴԱՄԸ արդեն փախուստի մեջ էր ու որոշ ժամանակ անց հայտնաբերվելու, մահապատժի էր ենթարկվելու...
ԻՐԱՔԸ, ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՑ մեկը անխնա թալանի տարածք էր դարձել. Կարճ ժամանակ անց թանգարանային հազվագյուտ իրերը հայտնվեցին հնավաճառ հրեաների նյու-յորքյան խանութներում... Պարզվեց, սակայն, որ ՍԱԴԱՄԸ քիմիական զենք չունի, ինչը համառորեն փնտրում էր ՎԱՇԻՆԳԹՈՆԸ, և ՍԱԴԱՄԻ պալատի զուգարանակոնքերը ամենևին էլ ոսկուց չէին, այլ ոսկեջուր...
Հիմա ուրիշ օրեր են, ԻՐԱՔԻ զոմբիացած ժողովուրդը վերջապես հասկացավ, որ ամերիկյան ժողովրդավարություն ասածը նշանակում է ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ անվերադարձ կորուստ և ինքը ընդամենը նավթահորի արժեք էլ չունի... ՈՐՔԱՆ էլ փոքրացել ու հեռացել են մեր սահմանները ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՑ, մենք ԱՅՍ ՄԵԾ ԽԱՂԻ ՄԵՋ անմասն մնալ չենք կարող, ավելի ճիշտ, չեն թողնի...