Հայերեն   English   Русский  

Blooomberg-ը տեղեկացել է, թե ինչպես է որոշել Թրամփը Սուլեյմանիին սպանելու հրաման տալ


  
դիտումներ: 823

Գործակալության տեղեկություններով՝ Թրամփը Սուլեյմանիի ոչնչացման որոշում է ընդունել դեկտեմբերի 27-ին ԱՄՆ ռազմակայանի վրա հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել էր ամերիկացի պայմանագրային զինծառայող:

ԱՄՆ նախագահը բարձրաստիճան օգնականներին հանձնարարել է սկսել գեներալի վրա ավիահարվածի մշակումը: Նրանց թվում են ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը, պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը չեղարկել էր ԱՊՀ երկրներ ուղևորությունը, և փոխնախագահ Մայք Փենսը:

Մինչ վարչակազմը ծրագրում էր հարվածը, Թրամփն արտաքուստ զբաղված էր սովորական արձակուրդային գործերով: Ծննդյան տոներից հետո նա պարբերաբար մեկնում էր Մար ա Լագոյի իր մասնավոր նստավայր: Գործակալությունը նշում է, որ պատրաստվող հարվածի մասին չեն տեղեկացրել Կոնգրեսին, արտասահմանյան իշխանություններին և անգամ Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի համար պատասխանատու աշխատակիցներին:

Bloomberg-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ ամերիկացի զինվորականները նախքան հարձակումը կոնկրետ Սուլեյմանիին չեն հետևել, սակայն հրթիռակոծությունը գործարկվել է, երբ հետախուզությունից հայտնել են, որ իրանցի գեներալը, հավանաբար, Բաղդադի օդանավակայանում է: Գործակալության ևս երկու զրուցակից պնդում է, որ ԱՄՆ-ն ստույգ տեղյակ էր, երբ է Լիբանանից կամ Սիրիայից ժամանած Սուլեյմանին վայրէջք կատարել Բաղդադում:

Սուլեյմանին, որը «Ալ Ղուդս» էլիտար ստորաբաժանման հրամանատարն էր, սպանվել էր հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով: Միջադեպը մեկնաբանելիս Թրամփը գեներալին անվանել է «աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ»: Իրանը Սուլեյմանիի սպանությունը համեմատել է պատերազմ հայտարարելու հետ և պատասխան հարված խոստացել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: