Հայերեն   English   Русский  

​Գիտնականները գտել են ճնշումն իջեցնող ըմպելիքը


  
դիտումներ: 2024

Հապալասի հյութը նպաստում է բարձր արյան ճնշման նվազեցմանը և լավացնում անոթների աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով Medical Xpress-ին:

Հելսինկիի համալսարանի դեղագործության ամբիոնի դոկտոր Էնն Կիվիմյակին հետազոտություն է կատարել արյան բարձր ճնշում ունեցող առնետների վրա: Մոտ երեք ամիս կենդանիներին լոռամրգի (клюква), սև հաղարջի (черная смородина) և հապալասի (брусника) հյութեր են տվել: Այդ հատապտուղներում մեծ քանակությամբ պոլիֆենոլներ կան, որոնք նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների վտանգը:

Փորձի արդյունքները ցույց են տվել, որ հապալասի նոսրացրած հյութն էապես իջեցրել է արյան բարձր ճնշումը, իսկ խիտ ըմպելիքը դրական ազդեցություն է ունեցել անոթների վիճակի վրա: Ընդ որում, այն չի խոչընդոտել զարկերակային ճնշման տարիքային բարձրացումը:

Ինչպես նշել է հետազոտության հեղինակը, ստացված տվյալներն անհրաժեշտ է ստուգել փոքր-ինչ բարձրացած ճնշում ունեցող մարդկանց վրա:

«Հապալասի հյութը դեղորայքին չի փոխարինի, բայց դա սննդի շատ լավ հավելում է»,- ասում է Կիվիմյակին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: