Հայերեն   English   Русский  

Ազատամարտի ճանապարհ անցած, հայրենիք ազատագրած տղերքի վարկաբեկումով փորձ են անում մեր թիկունքը թուլացնել, արժեզրկել հայրենքի պաշտպանության գաղափարը


Գևորգ Գևորգյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 1091

Մարտական ընկերոջս՝ գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի հասցեին ուղղված անարգանքը,

մեր հերոսներին վարկաբեկելու ծրագրի շրջանակում է: Եթե մի կողմ թողնենք մեր զգացմունքները և գրառումներ արած անձերին, սառը նայենք իրավիճակին, ապա պարզորոշ է, որ այս ամենը լայնածավալ սկիզբ առավ 2018 թ-ի ապրիլից:

Փաստացի շուտով երկու տարի կլինի, որ երկրի իշխանությունը զավթած ապազգայինները բոլոր բարոյահոգեբանական մեթոդները կիրառում են թուլացնելու մեր ազգի իմունիտետը ինքնապաշտպանության, Արցախյան ազատագրական պայքարի, մարտիկ հայ տղամարդու կերպարի առումներով: Սա մի հակահայկական քարոզչական քաղաքականություն է, որը արդեն 30 տարի է իրականացվում է հակառակորդի կողմից: Եվ այդ ամենը 2018թ-ից անարգել կիրառվում է նաև մեր երկրում, և որը երկրի թիվ մեկ պատասխանատուի կողմից խրախուսվում է և համարվում խոսքի ազատություն: Ազատամարտի ճանապարհ անցած, հայրենիք ազատագրած տղերքի վարկաբեկումով փորձ են անում մեր թիկունքը թուլացնել, արժեզրկել հայրենքի պաշտպանության գաղափարը: Սա ոչ այլ ինչ է քան ապազգային ուժերի մերժիր Հայրենիքդ, մերժիր Արցախը շարժում:

ԹՈՒՅԼ ՉԵ´ՆՔ ՏԱԼՈՒ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: