«Եկել է Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի կործանարար ներկայության վերջը». Զարիֆ
«Դուք երբևէ տեսե՞լ եք այսպիսի «ծով մարդկություն» ձեր կյանքում, Դոնալդ Թրամփ: Դուք դեռ ուզում եք ականջ դնել այն ծաղրածուների՞ն, որոնք խորհուրդներ են տալիս ձեզ մեր տարածաշրջանի մասին: Եվ դուք դեռ կարծում եք, թե կարող եք կոտրե՞լ այս մեծ ազգի և նրա ժողովրդի կամքը: Եկել է Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի կործանարար ներկայության վերջը»,- ասվում է Զարիֆի հաղորդագրության մեջ:
Հրաժեշտը Իրանի զորապետին Թեհրանում համաժողովրդական է, մայրաքաղաքի փողոցներ են դուրս եկել հարյուրհազարավոր մարդիկ: Արարողությունը ղեկավարել է Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, մասնակցում էր Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Սուլեյմանին կհուղարկավորվի հունվարի 7-ին Իրանի հարավ-արևելքում՝ իր հայրենի Քերման քաղաքում: