Իրաքում ԱՄՆ բազաների վրա հարձակման հետևանքով, ըստ տեղեկությունների, կա 80 զոհ
դիտումներ: 423
Իրանի պետական հեռուստատեսության եթերից տեղեկացվել է 80 ամերիկացիների զոհվելու մասին։
Վկայակոչելով ամերիկյան վարչակազմում աղբյուրին՝ CNN հեռուստաընկերությունն իր հերթին հայտնել է, որ իրանական կողմի արձակած հրթիռները ընկել են Իրաքում Այն ալ Ասադ ավիաբազայի այն հատվածի վրա, որտեղ ամերիկացի զինծառայողներ չեն եղել:
Իրաքի անվտանգության ծառայությունում CNN-ի աղբյուրի տեղեկություններով՝ Ալ Ասադ բազայի վրա հարվածի ժամանակ իրաքցիներ են զոհվել: Նա չի հստակեցրել զոհերի ստույգ թիվը: