Թեհրանում կործանված օդանավի բեկորներում գտնվել է իրանցի ուսանողի գրառում
դիտումներ: 594
Ինչպես հաղորդվում է, այդ մի քանի տող գրառումով իրանցի ուսանողը խնդրում է Բարձրյալին օգնել իրեն, որ քննությունը հաջողությամբ հանձնի:
Նշվում է նաև, որ ուժային գերատեսչությունների տվյալներով՝ աղետի ենթարկված օդանավի ուղևորների մեծ մասը ուսանող էին, որոնք արձակուրդից հետո վերադառնում էին ուսման և ընտրել էին տվյալ չվերթը տոմսերի ցածր գնի պատճառով:
Ինչպես արդեն հաղորդել ենք, Թեհրանի օդանավակայանի մոտ ուկրաինական ավիաուղիների Boeing 737 ուղևորատար օդանավի կործանման տեսագրությունը հայտնվել է սոցցանցերում: