Խամենեին հարվածը Իրաքում ԱՄՆ-ի հենակետերին որակել է ապտակ Ամերիկային
«Երեկ տեղի ունեցածը [հարվածը ԱՄՆ-ի հենակետերին] ապտակ է ԱՄՆ-ին: Ամերիկան դժբախտության աղբյուր է տարածաշրջանում: Բոլոր ամերիկացի զինվորները պետք է անհապաղ հեռանան տարածաշրջանից»,- ասել է նա և հավելել, որ տարածաշրջանի ժողովուրդները մերժում են ԱՄՆ-ի ներկայությունը:
Ընդ որում, հարվածն Իրաքում ԱՄՆ-ի հենակետերին, նրա խոսքով, հավասարարժեք պատասխան չէ ամերիկյան զինվորների ձեռքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության «Ալ Ղուդս» ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը:
Այաթոլլան նաև շեշտել է, որ Վաշինգտոնի նպատակն Իրաքում «եղել է այնպիսի ռեժիմի ստեղծումն ու պահպանումը, որը հնարավորություն կտար ամերիկացիներին վերահսկելու նավթային շրջանները»: