Ուկրաինական ինքնաթիռը սարքին էր. այն տեխզննում էր անցել հունվարի 6-ին
«Ինքնաթիռը 2016 թվականի արտադրության էր, ավիաընկերությունն այն ստացել է արտադրող գործարանից: Վերջին պլանային տեխնիկական սպասարկումն անցել էր 2020 թվականի հունվարի 6-ին»,-ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ ուկրաինական ուղևորատար օդանավ է կործանվել:
Flight Radar պորտալի հաղորդմամբ՝ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է գիշերը ժամը 2:42-ին և դադարել տվյալներ փոխանցել երկու րոպե անց: Պորտալի տեղեկություններով՝ ուկրաինական Boeing 737-800-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո:
Նշվում է, որ օդանավում գտնվել է 179 մարդ:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը տեղեկացրել է, որ ըստ նախնական տվյալների՝ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիներ չկան։