Հայերեն   English   Русский  

Հույս ունեմ` ծննդատունը չի փակվի, այն կարող է ողբերգության հանգեցնել. Զոհրապ Եգանյան


  
դիտումներ: 276

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մարալիկ քաղաքի ծննդատունը փակելն անթույլատրելի է, պետությունը պետք է զարգացնի, խնդիրը լուծի, ոչ թե վիրահատական միջամտությամբ փակի ու անցնի առաջ: Եթե փակվում է ծննդատունը, ապա Մարալիկում մնացած եկող սերունդը ևս դուրս է գալու տարածաշրջանից: Աշխատել է պետք Երևանում ապրող բժիշկների հետ ու պայմաններ ստեղծել, որպեսզի գան ու աշխատեն Մարալիկում, լավ գումար տվեք ու մարդիկ կգնան մարզերում աշխատելու:

Ճանաչելով մարալիկցիներին, շրջակա համայնքների բնակիչներին, ասեմ, որ չեն նահանջելու ու մինչև վերջ կանգնելու են, տղեք, պետությունը և հայրենիքը մեր դեպքում նույնն է, եթե ամեն բան չոր հաշվարկով է, ապա այլևս եկեք չասենք հայրենասիրություն, պարտք և այլն, եթե ասում ենք, ապա պետք է ֆինանսական շահը ստորադասել: Հույս ունեմ` ծննդատունը չի փակվի, այն կարող է ողբերգության հանգեցնել, հետո կփակվի դպրոցը, մանկապարտեզը և այսպես շարունակ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: