ԱՄՆ-ն արգելել է թռիչքներ իրականացնել Իրանի և Իրաքի օդային տարածքներով
դիտումներ: 540
Այս որոշումը պայմանավորված է Իրանի կողմից Իրաքի ամերիկյան ավիաբազայի հրթիռակոծմամբ:
Ամերիկյան իշխանությունները ստեղծված իրավիճակը ռիսկային են գնահատել ԱՄՆ քաղավիացիայի՝ վերոնշյալ տարածքներում գործունեություն ծավալելու տեսանկյունից։
Մերձավոր Արևելքում քաղաքական լարվածության աճը և ռազմական բախումների հավանականությունը ստիպել են ԱՄՆ իշխանություններին կանխարգելիչ քայլերի դիմել։
Թռիչքի արգելքն անխտիր վերաբերում է ԱՄՆ-ում գրանցված բոլոր ավիաընկերություններին և ավիափոխադրողներին։