Պարզվեց, որ խոշտանգումները ԱՄՆ հարցաքննության ծրագրի մաս են
Հովհաննես Իշխանյան,ֆբ գրառում
17 տարի առաջ Ամերիկան սաղ աշխարհին խաբեց, թե Սադդամ Հուսեյնը զանգվածային ոչնչացման նոր զենքեր ա ստեղծում։
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ջորջ Բուշի պետքարտուղար Քոլին Փաուելը՝ կապսուլը ձեռքին երդվում էր, թե ինչ մեծ վտանգ ա Իրաքը։ Պարզվեց՝ սաղ՝ սուտ։ Հետո Փաուելն ասեց՝ մեծ ցավ եմ զգում։
Ներողություն խնդրեց նաև Իրաքի դեմ ԱՄՆ-ի հետ կոալիցիա կազմած Միացյալ Թագավորության վարչապետ Թոնի Բլեյրը, երբ մի հատ էլ իրանց հետաքննությունը պարզեց, որ Իրաքի դեմ պատերազմն անտեղի էր։
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի գլխից թռավ։ ՄԱԿ-ի քարտուղար Քոֆի Անանն Իրաքի դեմ պատերազմը անօրինական կոչեց։
Իրաքը գրավելուց հետո երկրի բանտերը առանց դատուդատաստան լցրին «ահաբեկիչներով», որոնց մեծ մասին բանտեր էին բերում վարձկանները, փողի դիմաց «ահաբեկիչ էին որսում» (1000$, վատ փող չի) ։ Բանտերից ամենահայտնիում՝ Աբու Ղրայբում բանտարկյալները աներևակայելի խոշտանգումների էին ենթարկվում ԱՄՆ զինվորականների կողմից՝ առնանդամին, վերջույթներին լարեր էին քաշում, գլխին մեշոկ հագցնում, խաբում, թե շարժվես կհոսանքահարվես ու ժամերով ստիպված անշարժ՝ ձեռքերը վեր կանգնում էին, մերկ իրար վրա էին լցնում, նստում վրաները, ստիպում, որ մաստուրբացիա, օրալ սեքս իրար հետ անեն, վզկապ էին գցում, գետնով քարշ տալիս։ Պարզվեց, որ խոշտանգումները ԱՄՆ հարցաքննության ծրագրի մաս են (Ժնևյան կոնվենցիան հեչ)։
Վիքիլիքսն էլ բացահայտեց, թե ոնց ա ԱՄՆ օդուժը ռմբակոծում Իրաքի քաղաքացիներին։
Գրեթե կես միլիոն մահ ստերով ստեղծված պատերազմի արդյունքում, ու էս բոլոլայի ընթացքում հայ ակտիվիստների մտքին գալիս էր միայն Իրանի դեմ՝ դեսպանատան առաջ ցույցեր անել (մտքին գալի՞ս էր, թե՞ բերում էին)։
Իսկ հիմա, երբ աշխարհին ապացույցներով՝ զեկույցներով, հետաքննություններով, արտահոսքերով, պաշտոնյաների ներողություններով հայտնի ա, թե ոնց ա Ամերիկան լեգենդներ հյուսել, որ երկրներ ու մարդկանց կործանի, էլի բարի մարդիկ կան, որ էս կոնֆլիկտների մեջ մարդու իրավունքների դիսկուրս են խցկում՝ Իրանի դեմ, ի աջակցություն ԱՄՆ-ի, մանավանդ ձախ հռչակվածներ։
Հոլիվուդը տենց բան ա, նենց սիրել կտա, ուշքն ու միտքդ կգնա։