Հայերեն   English   Русский  

Հրայր Թովմասյանի սանիկը կրկին կալանավորվեց


  
դիտումներ: 465

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը կալանավորվեց։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Դատական համակարգը շատ ավելի տխուր վիճակում է քան՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք։ Այն պարզապես ոչնչացված է։ Կամակատարային, խայտառակ որոշում է կայացվել։ Այն մենք, իհարկե, կբողոքարկենք»,- ասաց Աթանեսյանը։

Նշենք, որ նոյեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը կալանավորումից ազատ էր արձակել Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբառաջացրել է ծանր հետեւանքներ եւ կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: