Հայերեն   English   Русский  

Հայաստանում ամենամեծ խնդիրներից մեկը վերաբերում է զուգարաններին. Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 327

Այսօր՝ հունվարի 9-ին, ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր

Հայաստանում ամենամեծ խնդիրներից մեկը վերաբերում է զուգարաններին:

Նրա խոսքով, սա քաղաքակրթական կարևորագույն խնդիր է. «Երբեմն տեսնում ես, որ որևէ տեղ բացված է 5-աստղանի ռեստորան, աթոռները ոսկեջրած են, բայց երբ զուգարանի դուռը բացում, ներս ես մտնում, քեզ թվում է՝ աղետյալ մի շրջանում ես գտնվում: Չի կարելի 500 հազար դոլարանոց շինություն կառուցել և ենթադրենք ալարել 50 հազար ավել ծախսել պատշաճ սանհանգույց ունենալու համար: Սա նաև քաղաքաշինական նորմերի հարց է»,-ասաց Փաշինյանը:

Կառավարության նիստում տեղեկացվեց, որ այս ոլորտում փոփոխություններ կարվեն, նաև տուգանքների կխստացվեն սանիտարական նորմերը չպահպանելու համար, ընդհուպ մինչեւ գործունեության կասեցում:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ իրենք ստուգումներ են անցկացրել գազալցակայաններում եւ դրանց մոտ 80 տոկոսն արդեն ունի սանհանգույց: Նա առաջարկեց նախատեսել նաեւ ընդհուպ մինչեւ գործունեության արգելք, որպեսզի գազալցակայանների տերերը հասկանան հարցի լրջությունը:

«Եկել է պահը, երբ պետք է պարտադրանքի լեզվով խոսենք: Բոլոր այն օբյեկտները, որոնք նորմերին չեն համապատասխանում, գործունեությունը պետք է արգելել, մինչեւ այդ խնդիրը կլուծեն»,-նրան լրացրեց վարչապետը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: