Այսպիսի հեղափոխություն չի լինում, անգամ հակահեղափոխությունն այդքան գորշ չի լինում. Ստեփան Դանիելյան
Ստեփան Դանիելյան,ՖԲ գրառում
Նա, մասնավորապես, գրել է. «Մտածողության մասին գիտությունը ստեղծել է Արիստոտելը, ով դա բաժանել է երեք հատվածի՝ հասկացություններ, դատողություններ եւ եզրակացություններ:
Կանտը առաջ է գնացել եւ մտածողությունը բաժանել է երկու հատվածի՝ անալիտիկ եւ սինթետիկ մտածողություն:
Սակայն 1990-ական թվականներից մտածողության տեսության մեջ նոր հասկացողություն է մտել՝ կլիպային մտածողություն:
Կլիպային մտածողությունը հատկապես սկսել է տարածվել ինտերնետի դարում:
Ինչու այսքան հեռվից սկսեցի: Այսօրվա Հայաստանի քաղաքական միտքը հասկանալու համար, պետք է ըմբռնել կլիպային մտածողության էությունը:
Օրինակ, պետք է միախառնել Իրանի եւ տարածաշրջանի ճգնաժամը, Արցախի հարցը, բլինչիկի եւ զուգարանների խնդիրները եւ դրա վրա կառուցել կառավարության ներքին ու արտաքին քաղաքականությունների ուղերձները, ինչը եւ կատարվում է: Ու, ամենաէականն, այն է, որ այդ հատվածական կլիպները հանրությունն ավելի լավ է մարսում, քան եթե այդ չորս կարեւոր խնդիրները վերլուծվեր ու հանրությանը ներկայացվեր ավանդական՝ անալիտիկ ու սինթետիկ մտածողության եղանակով:
Հ1-ն այսօրվա կառավարության մտածողության լավագույն հայելին է՝ բացարձակ գորշ, անհետաքրքիր, անմիտ հաղորդումներ, կամ հաղորդումների բացակայություն:
Այսպիսի հեղափոխություն չի լինում, անգամ հակահեղափոխությունն այդքան գորշ չի լինում»: