Վարդենիսում 25-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա հետիոտնին. Shamshyan.com
դիտումներ: 456
Ժամը 16:35-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Տիգրան Մելիքյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս քաղաքի Ռոմանի փողոցում վրաերթի է ենթարկել Վարդենիսի բնակիչ, 19-ամյա Միհրան Դարբինյանին:
Վարորդն իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Վարդենիս» բժշկական կենտրոն, այնուհետև՝ Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ և կատարվածի մասին ահազանգել է ոստիկանության Վարդենիսի բաժին:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: