Հայերեն   English   Русский  

Պետությունը պետք է ապացուցի, որ բիզնեսից պահանջում է այն, ինչը որպես պետություն ապահովում է


Բաբկեն Պիպոյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 347

Այսօր կառավարության նիստում քննարկվեց ռեստորանների, գազալցակայանների և հյուրանոցների զուգարանների սանիտարահիգիենիկ պայմանների խնդիրը:

Քննարկման ընթացքում պարզվեց, որ մշակվում են նոր` ավելի ժամանակակից սանիտարահիգիենիկ պահաջների կանոններ:

Իհարկե ողջունել է արդիականացման գործընթացը, բայց գործադիրին ցանկանում եմ հիշեցնել, որ ակտը չի կարող տարածվել միայն բիզնեսի վրա:

Մանկապարտեզներ, դպրոցներ, խնամքի տարբեր հաստատություններ և այլն և այլն` այստեղ ևս գործելու են նույն ակտով սահմանած պահանջները և Պետությունը պետք է ապացուցի, որ բիզնեսից պահանջում է այն, ինչը որպես պետություն ապահովում է:

Հ.Գ. Մինչ օրս վերը թվարկած հաստատություններից շատերում պահպանված չեն անգամ հին` ոչ ժամանակակից պահանջները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: