Զինված հարձակում Սիրիայի հյուսիս-արևելքում. թուրքական բանակը կորուստներ ունի
դիտումներ: 782
Ռազմագործողությունների մասին պարբերաբար հաղորդագրություն է տարածvում Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական էջում:
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ հունվարի 8-ին զինված հարձակում է տեղի ունեցել պարեկապահակային ծառայություն իրականացնող թուրք զինվորների վրա. պայթեցվել է ռումբերով բեռնված բեռնատար մեքենա, ինչի հետևանքով սպանվել է 4 թուրք զինվոր:
Հիշեցնենք, որ քրդերի դեմ ռազմագործողությունը մեկնարկել էր 2019թ. հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։