Հայերեն   English   Русский  

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն անցկացրել է խորհրդակցություն


  
դիտումներ: 603

Հունվարի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն,

որի ընթացքում ամփոփվել են 2019 թվականին կատարված աշխատանքները, մատնանշվել 2020-ին պլանավորված հիմնական միջոցառումները, դրանց կատարման առանձնահատկությունները: Քննարկվել է նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել 2019 թվականի ընթացքում ի հայտ եկած թերությունների շտկման, հունվար ամսվա ընթացքում պլանավորված միջոցառումների պատշաճ կատարման վերաբերյալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: