Հայերեն   English   Русский  

Ըմբիշ Արսեն Հարությունյանը` արծաթե մեդալակիր


  
դիտումներ: 752

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2019 թվականի չեմպիոն Արսեն Հարությունյանը դարձել է Թախթիի գավաթի խաղարկության փոխչեմպիոն:


57 կգ քաշային կարգում հայ ըմբիշը 2։2 հաշվով պարտվել է Մ23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, իրանցի Ալիրեզա Սարլակին։
Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Միհրան Ջաբուրյանը։
Գևորգ Մխեյանը դուրս է եկել 70 կգ քաշային կարգի եզրափակիչ, իսկ Արման Անդրեասյանը (70կգ) և 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: