Հայերեն   English   Русский  

Գյումրիում դանակահարված չորս երիտասարդ հիվանդանոց են տեղափոխվել. տեսանյութ


  
դիտումներ: 535

Հունվարի 4-ին, ժամը 22.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ են տեղափոխվել գյումրեցի երկու եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է:

Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեց: Հաղորդումից ժամեր անց քրեական հետախույզները պարզեցին, որ Գյումրիի Լիսինյան փողոցում ծագած վիճաբանության ժամանակ տուժողներին խոհանոցային դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել նույն փողոցի 45-ամյա մի բնակչի:

Հունվարի 5-ին, ժամը 1-ի սահմաններում, կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանության Կումայրիի բաժին և խոստովանեց կատարածը: Ըստ նրա` հիվանդանոց տեղափոխված եղբայրներից ավագն իր որդիներին էր դանակահարել, ինքն էլ վրեժխնդիր էր եղել:

Ավելի ուշ նույն հասցեից ոստիկանները կտրած-ծակած վերքերով հիվանդանոց տեղափոխեցին նաև բերման ենթարկված տղամարդու որդիներին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքներ պարզելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: