Հայերեն   English   Русский  

Աբխազիայում ցուցարարները ներխուժել են նախագահականի զինանոց և զենքեր առգրավել


  
դիտումներ: 316

Աբխազիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Ըստ լուրերի՝ ոստիկանությունը փորձում է կանխել ընդդիմության և գործող իշխանությունների միջև հնարավոր բախումները:

Աբխազիայի փաստացի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի պահանջով այսօր հարյուրավոր ցուցարարներ ներխուժել են նախագահական նստավայրի զինանոց և առգրավել զենքեր։ Այս մասին հայտարարել է Աբխազիայի Անվտանգության խորհրդի նախագահ Մուհամեդ Կիլբը:

Տեղից ստացվող լուրերի համաձայն՝ ոստիկանությունը փորձում է կանխել ընդդիմության և գործող իշխանությունների միջև հնարավոր բախումները:

Այս իրադարձությունների նախօրեին Աբխազիայի խորհրդարանը արտահերթ նիստի ընթացքում փաստաթուղթ է ընդունել՝ կոչ անելով Խաջիմբային ինքնակամ հրաժարական տալ՝ «հետագա ապակայունացումից խուսափելու համար»:

Ներքաղաքական իրավիճակն այդ երկրամասում կտրուկ սրվել է երեկ, երբ մայրաքաղաք Սուխումիում ցուցարարները ներխուժել են նախագահական նստավայր` կոտրելով շենքի առաջին հարկի գրեթե բոլոր ապակիները՝ «Խաջիմբա, հեռացի՛ր» վանկարկումներով:

Մինչ այդ ցուցարարները հավաքվել էին չճանաչված հանրապետության Գերագույն դատարանի շենքի մոտ, որտեղ պետք է քննարկվեր նախագահության ընդդիմադիր թեկնածու Ալխաս Կվիցինիայի հայցը, որով նա բողոքարկել է անցյալ տարվա սեպտեմբերի ընտրություններում Խաջիմբային հաղթող ճանաչելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: