Հայաստանն աջակցում է գործընկեր ԱՄՆ-ին և Իրանին՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում. ԱԳ նախարար
դիտումներ: 456
Հայաստանն աջակցում է գործընկեր ԱՄՆ-ին եւ Իրանին՝ տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու հարցում, Twitter-ի միկրոբլոգում գրել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարի խոսքով՝ տարածաշրջանում ապաէսկալացիայի նշանները հուսադրող են, իսկ այն կայուն դարձնելը՝ գերակայություն. «Մեր հարեւան տարածաշրջանում լիցքաթափման նշանները հուսադրող են: Այն կայուն դարձնելը գերակա խնդիր է: Մենք կոչ ենք անում մեր կարեւորագույն գործընկերներ՝ Միացյալ Նահանգներին եւ Իրանին աշխատելու տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ուղղությամբ»,-նշել է նա: