Հայերեն   English   Русский  

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ է նշանակվել Արմինե Ֆանյանը


  
դիտումներ: 220

ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել խորհրդակցություն հանրային պաշտպանների մասնակցությամբ:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել հանրային պաշտպանների աշխատանքային պայմաններին, նրանց աշխատանքի արդյունավետության և որակի բարձրացմանն ուղղված քայլերին:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը աշխատակազմին է ներկայացրել նաև նորանշանակ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանին:

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լուսինե Սարգսյանը հիմնականում համակարգելու է ՀՊԳ քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերի հետ կապված գրասենյակի աշխատանքները, իսկ ՀՊԳ ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը՝ քրեական գործերի հետ կապված գրասենյակի աշխատանքները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: