Թոշակային բարեփոխումը Ֆրանսիայում. արհմիությունները և իշխանությունները բանակցություններ են սկսել
Երկրում մոլեգնած հինգշաբաթյա գործադուլից հետո կառավարությունն ընդառաջ է գնացել արհմիությունների՝ հանդիպում կազմակերպելու առաջարկին, որպեսզի գտնի հավասարակշռված համակարգի հասնելու միջոցները:
Համաձայն պաշտոնական կանխատեսումների, որոնք արվել են 2019 թ. նոյեմբերին, թոշակային համակարգը 2017 թվականի հաշվեկշռից 2025 թ. կհանգի դեֆիցիտի (ՀՆԱ-ի 03-ից 0,6 տոկոսի միջակայքում): Այդ կանխատեսումները հիմնավորված են Ֆրանսիայի 1,3 տոկոսի տնտեսական աճի տվյալներով: Ըստ այդ սցենարի՝ երկիրը կարող է կոցնել 8-16,8 մլրդ եվրո:
Ինչպե՞ս լուծել խնդիրը: Այս հարցից է ծագում իշխանությունների և արհմիությունների հակամարտությունը:
Կառավարությունն արդեն երկու օրենքի նախագիծ է ուղարկել սոցիալական ապահովության հիմնադրամների քննարկմանը:
Առաջարկվող միջոցների թվում են հետևյալը.
«Մենք խնդրել ենք վարչապետին հրաժարվել բազային թոշակային տարիքից: Եթե առաջիկա օրերին կամ ժամերին դա արվի, մենք կարող ենք պայմաններ ստեղծել փոխզիջման հասնելու համար»,- ասել է արհմիությունների ներկայացուցիչ Լորան Էսկյուրը:
Օրենքի նախագծի մյուս կարևոր կետերը հետևյալն են.
Չնայած այն հանգամանքին, որ ֆրանսիական արհմիությունները և երկրի կառավարությունը կնստեն բանակցությունների սեղանի շուրջը, նրանք առաջվա պես հեռու են փոխզիջման մտադրությունից: