Աբխազիայի նախագահը հրաժարական տվեց
դիտումներ: 976
Այս մասին նախկին վարչապետ Սերգեյ Շամբան հայտարարել է հանրապետության ղեկավարի պետական ամառանոցում հավաքվածներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այս տեղեկատվությունը գործակալությանը հաստատել է Աբխազիայի փոխնախագահ Ասլան Բարցիցը:
«Այո, ես հեռացա», – ասել է Խաջիմբան «Ինտերֆաքս» -ին: Հարցին, թե կմասնակցի՞ արտահերթ նախագահական ընտրություններին, նա պատասխանեց. «Կյանքը ցույց կտա»:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Սուխումիում մի քանի հարյուր ցուցարարներ գրոհել են նախագահի աշխատակազմի շենքը: Նրանք պահանջում էին վերանայել նախագահական ընտրությունների արդյունքները, որոնցում Խաջիմբան ձայների 1%-ով գերազանցում էր ընդդիմության առաջնորդներից մեկին ՝ Ալհաս Կվիցինային: