Հայերեն   English   Русский  

Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցում Բաքվում ջարդերի զոհ դարձած հայերի հիշատակին


  
դիտումներ: 503

Այսօր՝ հունվարի 13-ին, լրանում է Բաքվում իրականացված հայերի ջարդի 30-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին։

Երեսուն տարի առաջ՝ 1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դաժան սպանդի զոհ դարձան և բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր հայեր: Հայերի նկատմամբ 6 օր դրսևորված վայրագություններից հետո շուրջ 250 հազար հայ բնակիչ ունեցող քաղաքը հայաթափվեց: Տեղի ունեցած ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից, իսկ իշխանությունները հովանավորում էին դրանք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: