Հայերեն   English   Русский  

Խաջիմբան լիազորությունները վայր դնելուց հետո դիմել է Աբխազիայի ժողովրդին


  
դիտումներ: 645

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան իր ուղերձում, որ հղել է ժողովրդին հանրապետության ղեկավարի լիազորությունները վայր դնելուց հետո, հայտարարել է, որ հետագայում էլ շարունակելու է ջանքեր գործադրել Աբխազիայի հասարակությունում խաղաղության հասնելուն և երկրի զարգացման համար, տեղեկացնում է Interfax-ը:

«Ուզում եմ երախտագիտություն հայտնել բոլորին, ովքեր հասկացել ու աջակցել են ինձ և սկզբունքայնություն են դրսևորել մեր ընդհանուր գործում: Մեզ շատ բան հաջողվեց անել վերջին հինգ տարում, դա ձեզ հետ մեր համատեղ ջանքերի արդյունքն է: Բայց և չլուծված հարցերն էլ քիչ չեն»,- ասել է նա:

Խաջիմբան կարծում է, որ վերջին օրերին իրավիճակը երկրում կտրուկ բարդացել էր հասարակական-քաղաքական հարցերի շուրջ առաջացած տարաձայնությունների և բանավեճերի պատճառով:

«Ես մներ հասարակությանը հուզող այդ հարցերի մասին բազմիցս եմ բաց արտահայտվել: Եղել և մնում եմ այն կարծիքի կողմնակիցը, որ և՛ ընտրությունները, և՛ քաղաքական մյուս գործընթացները տեղի ունենան մեր երկրի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Ուրիշ ճանապարհը կործանարար է երիտասարդ աբխազական պետության համար»,- ընդգծել է նա:

Խաջիմբան նշել է, որ որոշել է հրաժարական տալ այն նպատակով, որ թույլ չտա հետագա հակամարտություն Աբխազիայի հասարակությունում, որը շատ փորձություններ ու ողբերգություններ է տեսել: Ամփոփելով նա խաղաղություն և բարեկեցություն է մաղթել Աբխազիայի քաղաքացիներին:

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան երեկ հայտարարել է, որ թողնում է իր պաշտոնը: Մինչ այդ հանրապետության ԿԸՀ-ն կրկնակի նախագահական ընտրություններ է նշանակել մարտի 22-ին: ԿԸՀ-ն համաձայն չէր հանրապետության գերագույն դատարանի որոշմանը նախագահական ընտրությունների արդյունքների չեղարկման մասին, սակայն ստիպված էր ենթարկվել դրան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: