Եթե Վանեցյանն ուզում է լուրջ քաղաքական հայտ ներկայացնել, այլ ոչ թե մնալ փաշինյանական ընտանեկան լրահոսի թիրախում, ապա պատասխաններից խուսափել չի ստացվի. Աշոտյան
Երեկվա Վանեցյան-Փաշինյաններ սրացումները կրկին արդիական են դարձնում իմ կողմից բարձրաձայնված 4 հարցերին հրապարակային և ուղիղ պատասխանների կարևորությունը:
1. Ինչպե՞ս է պարոն Վանեցյանը գնահատում վարչապետի հոգեբանական վիճակը։
2. Այս ընթացքում ի՞նչ հանձնարարականներ է տվել Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու, կոմպրոմատներ գտնելու, հետապնդելու։
3. Ինչպիսի՞ն է պարոն Վանեցյանի գնահատականը Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող արտաքին քաղաքականության նկատմամբ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հետ իրական հարաբերություններում։
4. Ինչպիսի՞ն է պարոն Վանեցյանի գնահատականը Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող քաղաքականության նկատմամբ Արցախի հարցում։
Եթե Արթուր Վանեցյանն ուզում է լուրջ քաղաքական հայտ ներկայացնել, այլ ոչ թե մնալ փաշինյանական ընտանեկան լրահոսի թիրախում, ապա պատասխաններից խուսափել չի ստացվի: